Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորդ էլ գիտեք այս շինարարության հեղինակն ով է՝ Տիգրան Ավինյանն է, մենք լինելու ենք ձեր ներկայացուցիչը դատարանում». «Ապրելու երկիրը»՝ ֆիրդուսցիներին

Սեպտեմբեր 14,2023 18:35

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը երեկ ուշ գիշերին հանդիպում է ունեցել Ֆիրդուսի թաղամասի բնակիչների հետ, ինչպես խոստացել էր:

Բնակիչներն ասացին, որ կոռուպցիոն սխեմա է գործում, տարածքի մոտ 400 բնակչից 200-ին տարբեր պայմանագրերով խաբել, հանել են, մնացել են 200-ը: Տարածքի մեկ քմ-ն գնահատում են 39 հազար դրամ, երբ բնակիչները չեն համաձայնում, հորդորում են դիմել դատարան: Բնակիչները դժգոհեցին, որ գույքահարկ վճարելիս իրենք 4 անգամ բարձր են վճարում ու հարց  առաջանում՝ եթե այդքան իջեցնում են գույքի արժեքը, ինչո՞ւ են իրենք այդքան բարձր գույքահարկ վճարում:

Բնակիչների խոսքով՝ 110 տարի իրենց պապերը այդտեղ են ապրել, կա պատմական հիշողություն, պատմամշակութային արժեք ներկայացնող շենքեր. «Մի շարք դրույթներ խախտել են՝ ե՛ւ իրավական, ե՛ւ հողային, ե՛ւ կադաստրային»: Մեկ այլ բնակիչ ասաց, որ Ֆիրդուսի թաղամասը պետք է ամբողջությամբ պահպանել, որովհետեւ տուրիստին հետաքրքիր չի Հյուսիսային պողոտան, դրանով պատկերացում չի կազմում, թե հայն ով է. «Իմ պապը 105 տարի այստեղ է ապրել, какой-нибудь օլիգարխներ գան, տրորե՞ն: Ինվեստորը գալիս է, ես՝ 66 տարեկան կին, խնամել եմ այգիս, գալիս տրորում է, ասում է՝ դե լավ, էլի, կյանքը փոխվում ա: Այ քո ցավը տանեմ, ինքն է իմ տեղը որոշում, դու ո՞վ ես: Դու ինձ հարցրե՞լ ես: Ես որ գամ ձեր տուն, կարամ գամ ձեր հողը մտնեմ, իսկ ինքը քացով է իմ տուն մտնում, ասում է՝ սենց պիտի լինի, չէ՝ դատի եմ տալիս: Ես սեփականատերն եմ հողի, փաստաթղթի մեջ գրված է՝ սեփականատեր, հասկանո՞ւմ եք սեփականատերն ով է, սեփական տուն, կին, երեխա, լավ, վաղը կարող ես գալ, ասել՝ կնիկդ էլ, մարդդ էլ գերակա շահի տակ է, տուր: Դու ո՞վ ես, չե՛մ տալու իմ հողը: Հյուսիսային պողոտայում գալիս նստում, տաշ-տուշ՝ կասեն բոշա ազգ են, ո՞վ են էս հայրը, թող գան իմ այգի, տեսնեն հայն ով է»:

Մանե Թանդիլյանն ասաց, որ բնակիչներին պարտավոր են բնակարաններ առաջարկել հենց իրենց բնակավայրում, ոչ թե փոխհատուցում տան ու ասեն՝ գնացեք ուր ուզում եք:

Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ հավելեց. «Բոլորդ էլ գիտեք այս շինարարության հեղինակն ով է՝ Տիգրան Ավինյանն է, ինքը փոխվարչապետ ժամանակվանից սրանով է զբաղվել ու խնդիրներ է ունեցել մարդկանց հետ, որ սա իրականացնի: Շահերի բախում կա: Մենք ընտրություններից հետո պետք է հատ-հատ նստենք քննարկենք, խմբավորենք խնդիրները: Մենք կարող ենք ասել, որ լինելու ենք ձեր ներկայացուցիչը, դա կլինի դատարանում՝ ուրեմն դատարանում»:

Մանրամասները` տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930