Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նկատել է, որ Հնդկաստանից մարդկանց ներհոսքի մեծացման պայմաններում վերջիններիս կողմից կատարվող հանցագործությունների քանակական աճ չի նկատվում

Սեպտեմբեր 14,2023 18:17

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան սեպտեմբերի 14-ին այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Տիկին դեսպանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է հայ-հնդկական բազմավեկտոր հարաբերությունների զարգացման առկա միտումները, որոնց արդյունավետությունն զգալի է դարձել նաև իրավական ոլորտում։

Մասնավորապես, շեշտվել է, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններն արագ և օպերատիվ արձագանքում են ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրավական փոխօգնության բոլոր հարցումներին, գործնականում չկան հարցումներ, որոնք չեն կատարվել, իսկ Կոմիտեի և Հնդկաստանի դեսպանատան միջև ստեղծված կոնտակտային կապը գործում է անխափան։ Դրանք էապես նպաստում են տեղեկատվության փոխանակման և քրեական վարույթների նախաքննության արդյունավետությանը։

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան իր հերթին արժևորել է հայ-հնդկական դարավոր հարաբերությունները՝ նշելով, որ դրանց ջերմությունը շարունակական է։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանատան հետ համագործակցության հարցում ՀՀ քննչական կոմիտեի շահագրգռության և ջանքերի համար, ինչպես նաև ընդգծել է Հայաստանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ դրսևորվող հարգալից վերաբերմունքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ մարմինների միջև գործակցության խորացմանը, կրթական և աշխատանքային նպատակներով Հայաստանում գտնվող Հնդկաստանի մեծաթիվ քաղաքացիների իրավական պաշտպանությանը, նրանց առնչվող քրեական վարույթներով տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գոհունակությամբ նկատել է, որ վերջին շրջանում Հնդկաստանից մարդկանց ներհոսքի մեծացման պայմաններում վերջիններիս կողմից կատարվող հանցագործությունների քանակական աճ չի նկատվում։ Շեշտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում է մեր երկրում Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ հանցավոր ոտնձգություններին արագ քրեաիրավական արձագանքի ապահովումը։

Երկուստեք համոզմունք է արտահայտվել, որ տիկին դեսպանի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ իրավական հարաբերությունների առաջընթացի համար։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930