Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» դաշինքի չկատարած խոստումները. Civilnet

Սեպտեմբեր 14,2023 18:13

Civilnet. «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը օգոստոսի 24-ին «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել էր, թե իրենք կատարել են քաղաքացիներին տված բոլոր խոստումները և ներկայում հանդես են գալիս ավելի հավակնոտ հնգամյա նոր ծրագրով։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ուսումնասիրել է «Իմ քայլը» դաշինքի 2018-ի նախընտրական ծրագիրը և պարզել, որ խոստումների մի մասը հինգ տարի անց ընթացքի մեջ է, որոշ խոտումներ չեն կատարվել կամ կրկին հայտնվել են արդեն նոր ծրագրում։

2018-ի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ «Իմ քայլը» դաշինքը, որի մեջ մտնում էին «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները, ներկայացրեց 50 կետից բաղկացած նախընտրական ծրագիր։ Դրանում խոստանում էին համակարգային փոփոխություններ իրականացնել և հիմնովին լուծել քաղաքի ամենատարբեր խնդիրները։

·       Մետրոյի նոր կայարաններ կառուցելու խոստումներն ավելանում են, մինչդեռ 2018-ից խոստացված Աջափնյակի կայարանի նախագիծը դեռ պատրաստ չէ

·       Հասարակական տրանսպորտի ձգձգվող բարեփոխումները

·       Աղբի վերամշակման գործարան կառուցելու համար պիտի Նուբարաշենում նոր աղբավայր կառուցվի

·       43 584 ծառ՝ խոստացված 500 000-ի փոխարեն

·       Յոթ վարչական շրջաններում շների զբոսայգիներ առայժմ չկան

·       2018-ից ընդամենը մեկ վերգետնյա ավտոկայանատեղիի կառուցման փաստաթղթեր են կազմվել

 Անի ՂՈՒՄԱՇՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930