Լրահոս
Օրվա լրահոսը

Աբդոլահիան․ Հայ-ամերիկյան զորավարժությունները կարող են էլ ավելի բարդացնել իրադրությունը տարածաշրջանում

Սեպտեմբեր 14,2023 18:05

«Ազատություն». Թեհրանն իր անթաքույց դժգոհությունն է հայտնում սեպտեմբերի 11-ին Հայաստանում մեկնարկած համատեղ հայ-ամերիկյան զորավարժությունների առթիվ։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այս մասին նշել է իր հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

«Անդրադառնալով Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին՝ Աբդոլահիանը նշել է, որ տարածաշրջանում օտար ուժերի ցանկացած ներկայություն կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը», – նշված է Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական գերատեսչությունը նաև նշում է՝ նախարար Աբդոլահիանը Արարատ Միրզոյանին ասել է, որ հարատև խաղաղության հասնելու համար հարկավոր է կենտրոնանալ առկա տարաձայնությունների հիմնարար պատճառների վերացման վրա։

«Համապարփակ խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ձևը տարածաշրջանային բանակցություններն ու մեխանիզմներն են, այդ թվում՝ 3+3 ձևաչափը», – Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի հետ զրույցում նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Ուշագրավ է, ի դեպ, որ Միրզոյան- Աբդոլահիան հեռախոսազրույցի մասին՝ Հայաստանի ԱԳՆ կողմից երեկ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին որևէ հիշատակում չկա։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930