Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ «Միասնության հարթակի» նախաձեռնող խմբի հրավիրած քննարկման ավարտին՝ «Հանրային ձայն» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Սանամյանը, անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ այսօր կայանալիք բանավեճին, հայտարարեց. «Այս պահին մեր կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Գալստյանը կալանավորված է՝ մեր գնահատմամբ, շինծու գործով, ինչը քաղաքական հետապնդում է: Այդ պատճառով, Հ1-ում քննարկմանը ամենայն հավանականությամբ կմասնակցի մեր ցուցակի երրորդ համարը: «Հանրային ձայն» կուսակցությունը այսպիսի գործելաոճը գնահատում է որպես ընտրական օրենսգրքի խախտում, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի համար արհեստական անհավասար պայմանների ստեղծում: Մենք համոզված ենք, որ այդ բանավեճի պատկերը, եթե Արտակ Գալստյանը մասնակցի, միանգամայն ուրիշ կլինի: Դրա համար մենք պահանջում ենք, որպեսզի Արտակ Գալստյանին այդ օրը, թեկուզ, կալանավայրից բերեն Հանրային հեռուստաընկերություն եւ բանավեճի ավարտից հետո հետ տանեն կալանավայր, ինչպես անում են դատարաններում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ