Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, չզարմանաք, որ մի քանի տարի հետո ադրբեջանցիները վերադառնան Մասիս, Վայք, նույնը վերաբերում է Կապանին ու Մեղրիին»․ Արթուր Խաչատրյան

Սեպտեմբեր 14,2023 17:33

«Կարծում եմ՝ որևէ մեկս չի ենթադրում, որ Ալիևը մտահոգված է ՀՀ-ում եզդի, քուրդ, ռուս, ասորի, հրեա կամ հույն փոքրամասնությունների ճակատագրով։ Դրանով ինքն ուղղակի թղթի վրա ֆիքսում է, պարտադրում, որպեսզի ՀՀ-ն բացի դռները, որպեսզի այն ադրբեջանցիները և նրանց հետնորդները, իսկ նրանց բնական աճի տեմպերն ավելի բարձր են՝ վերադառնան ՀՀ»,- լրագրողների փաստմանը՝ Բաքուն առաջարկում է Երևանին խաղաղության համաձայնագրում ներառել ազգային փոքրամասնությունների մասին դրույթ և հարցին՝ դա ի՞նչ վտանգներ ունի, ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա զգուշացրեց՝ եթե այդ փաստաթուղթը, որն իրենք կոչում են խաղաղության պայմանագիր, ստորագրվի, չզարմանաք, որ մի քանի տարի հետո ադրբեջանցիները վերադառնան Մասիս, Վայք․ «Հետո էլ կասեն՝ ժամանակին այստեղ ադրբեջանցիներ են ապրել, հիմա մենք ենք ապրում, տեղական հանրաքվե անցկացնեն և Վայքը վերանվանեն Ազիզբեկովի։ Չզարմանաք, որ Սևանի արևելքում ադրբեջանցիներն ավելի շատ լինեն, քան հայերը։ Նույնը վերաբերում է Կապանին ու Մեղրիին։ Որ մենք ասում ենք՝ Ադրբեջանն իր արյան ծարավը միայն Արցախով չի հագեցնելու, սա դրա ապացույցն է։ Իրենք կպահանջեն փախստականների վերադարձ, ռեպարացիաներ, վերջերս էլ խոսում են՝ եթե միջպետական սահման էր անցնում Հակարի կամրջով, երեսուն տարի հատել եք սահմանը, եկեք հաշվենք, թե ինչքան մաքս Ադրբեջանին չեք վճարել։ Կտեսնեք, որ Ադրբեջանը մեզ հաշիվ կներկայացնի, որը տասնապատիկ ավելի մեծ կլինի, քան մեր ՀՆԱ-ն, արտաքին պարտքը, որը վերջին հինգ տարիներին Փաշինյանն ու իր թիմը շռայլորեն կուտակել են։ Այսօր հայկական դիվանագիտությունը պետք է փորձի խուսափել որևէ թուղթ ստորագրելուց, քանի որ այդ թուղթը կլինի ոչ թե կադաստրի վկայական, այլ ցավով եմ ասում, կարող է լինել մահվան վկայական մեր պետականության համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930