Իմ հրաժարականի մասին տեղեկությունները կեղծ են։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Մինասյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է իր աշխատանքից:
Նա վստահեցրեց, որ Գևորգ Սիմոնյանն ազատվել է պրոբացիայի ծառայության ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Մինասյանի հավաստմամբ, քրեակատարողական ծառայության նախկին պետ Սերգեյ Ատոմյանը ևս սեփական դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից: «Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի պարտադրում։ Սա սովորական աշխատանքային գործընթաց է, եւ եթե մարդիկ չեն հարմարվում նոր չափանիշներին, ապա որոշում են փոխել աշխատանքը»,-ասաց Մինասյանը։
Ի պատասխան Հռոմի ստատուտի վավերացման հարցի՝ Մինասյանը կրկնեց նախորդ օրը Փաշինյանի արած հայտարարությունը, թե դա միտված է մեր ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը: Լրագրողի կոնկրետ հարցին, թե Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելության դեպքում՝ նրան ձերբակալելու՞ եք, Արդարադատության նախարարը պատասխան չտվեց:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ