Այսօր Երևանում հյուրընկալել ենք, քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ շվեյցարական «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչներին:
Այցելեցինք Երևանի մի քանի կարևոր վայրեր, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել, ուսումնասիրեցինք և դիտարկեցինք մեր մայրաքաղաքի ռելիեֆային և տարածքային առանձնահատկությունները։
Երևանը ճոպանուղու համակարգ կունենա։
Ծրագիրը իրականացնելու ենք համաշխարհային առաջատար ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցություն