Ականատեսի օրագիր N9
🚩Սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են Երևանի «Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաները։
❗️Մարզադպրոցի մարզիչը 34 մասնակից ունեցող ծնողական սոցցանցային խմբում տարածել է միջոցառման մասնակցության հայտարարությունը, նշելով, որ «ցանկալի ու պարտադիր է բոլորի ներկայությունը», իսկ միջոցառումից ժամեր առաջ ծնողներին ևս մեկ անգամ հիշեցում է ուղարկվել երեխաների միջոցառման մասնակցության մասով։ Կից ներկայացվում է նամակագրությունը։
❗️Ուշագրավ է, որ մարզադպրոցի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են «Քաղաքացիական պայմանագրի» և Տիգրան Ավինյանի քարոզչական նյութերը:
⚠️Դեպքը ոչ միայն վարչական լծակների չարաշահում է, այլ նաև երեխաների քաղաքական մասնակցության ամենակարևոր՝ կամավորության սկզբունքի կոպտագույն խախտում։
Կարդացեք նաև
«Ականատես» դիտորդական առաքելություն