Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Միջազգային Քրիստոնեական Համերաշխություն (CSI) իրավապաշտպան կազմակերպության և Humanitarian Aid Relief Trust (HART) բարեգործական կազմակերպության անդամների հետ այցելել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի, սկզբնամաս, որտեղ արդեն տևական ժամանակ է կանգնած են Արցախի համար մարդասիրական բեռներով բեռնատարները:
«Մենք շատ տխուր վայրում ենք: Սա շատ վտանգավոր վայր է: Սա մերօրյա ողբերգություն է»,- իր խոսքում, մասնավորապես, նշել է Քերոլայն Քոքսը:
“A modern day tragedy” Baroness Cox, Founder President of Humanitarian Aid Relief Trust (HART), reports from the frontline of Armenia — where a convoy of humanitarian trucks is blocked from delivering life-saving aid to #NagornoKarabakh pic.twitter.com/oADzIitpMo
— HART - Humanitarian Aid Relief Trust (@HARTnews) September 14, 2023