Մոսկվայում անհանգստացած են Ղարաբաղի շրջանում լարվածության աճով և կողմերին զսպվածության կոչ են անում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Անկասկած, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում, անգամ որոշ հատվածներում աճի միտում ունի: Անկախ ամեն բանից, Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր: Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և իհարկե, զսպվածության կոչ ենք անում երկու կողմերին»,- ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ Մոսկվայում կողմերին կոչ են անում գործողությունների, որոնք համահունչ են եռակողմ փաստաթղթի ոգուն՝ «հաշվի առնելով, իհարկե, այն նոր իրողությունները, որոնք առաջ են եկել դրանից հետո»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ