Ականատեսի օրագիր N8 👀🗳
🚩Խնդրահարույց հասցեներ
ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների նախնական ցուցակը քվեարկության օրվանից 40 օր առաջ, իսկ վերջնական ցուցակը՝ 7 օր առաջ տեղադրում է համացանցում՝ www.police.am հասցեով:
❗️«Ականատեսը» ուսումնասիրել է սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին հրապարակված ընտրողների նախնական ցուցակը, մասնավորապես՝ ամենից շատ հաշվառված ընտրող ունեցող 50 հասցեները։ Այդ հասցեներում հաշվառված են ընդհանուր 3,829 ընտրողներ, այսինքն՝ մեկ հասցեում միջինում մոտ 76 ընտրող ❗️
Կարդացեք նաև
📍Ամենաշատ նման հասցեները՝ 10-ը, գտնվում են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։
📍Ամենաշատ ընտրող (217) ունեցող հասցեն գտնվում է Քանաքեռ-Զեյթունի տարածքում։ Ուշագրավ է, որ Քանաքեռ-Զեյթունի դիտարկված 6 հասցեների դեպքում մեկ հասցեում գրանցված է միջինում 97 ընտրող։ Այս ցուցանիշով Քանաքեռ-Զեյթունը զիջում է միայն Ավանին, որտեղ 4 հասցեների պարագայում մեկ հասցեում բնակվում է միջինում շուրջ 118 ընտրող։
✅«Ականատեսի» դիտորդների կողմից նշված 50 հասցեներում իրավիճակի ստուգումը ցույց է տվել, որ որոշ հասցեներում առկա են խնամքի կենտրոններ և հանրակացարաններ, ինչով պայմանավորված կարող են լինել մանրամասն հասցեավորում իրականացնելու բարդություններ։ Առկա են նաև հասցեներ, որտեղ, ըստ բնակիչների, հաշվառումն արվել է օրինակ՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ կենցաղային հարցեր լուծելու նպատակով։
‼️ Սակայն որոշ դեպքերում ընտրողների կասկածելի մեծ քանակի մասին տրամաբանական որևէ պատասխան չի ստացվել։
Դրանցից են օրինակ՝
❓Խանջյան 27 հասցեն, որտեղ գտնվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և մասնագիտացված խանութը, գրանցված է 86 ընտրող։ Մեկ այլ հասցեով, որը պատկանում է ֆուտբոլային ակումբին, գրանցված է 48 ընտրող։
❓Մալյան նրբ. 4-34 հասցեն, որը Նորքի գերեզմանատան հասցեն է, գրանցված է 159 ընտրող։
❓Շիրակի Օժ. Տնտ. 447, Օդանավակայան 50 և Թաիրովի փ. 46 հասցեները, որոնք ամայի և բնակության ոչ ենթակա տարածքներ են, համապատասխանաբար, գրանցված են 71, 66, 171 ընտրողներ։
⚠️Հարկ է նշել, որ առանձին հասցեներում մեծաքանակ ընտրողների հաշվառման խնդիրը դիտորդական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել է մի քանի անգամ ավելի քան 10 տարվա ընթացքում, սակայն ՀՀ ոստիկանության կողմից պատշաճ լուծում չի ստացել:
«Ականատես» դիտորդական առաքելություն