Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կենսաթոշակառուները մեկ ամսում 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել

Սեպտեմբեր 14,2023 14:38

Հայաստանում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։ Այս մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանն ու խոսքը փոխանցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։

Նա նշեց, որ կենսաթոշակով անկանխիկ առևտրի համակարգին միացել են նոր բանկեր ու քաղաքացիներ։ 2023 թ. օգոստոսին համակարգին միացել է Հայէկոնոմբանկը, ինչի արդյունքում, ըստ նախարարի, 15 հազար նոր քաղաքացի է միացել համակարգին։

Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր է անում, ընդհանուր առմամբ 141 հազար անձ։ Անկանխիկ առևտրի հետվճարների ծավալը միայն օգոստոսին կազմել է 419 մլն դրամ։

Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ համակարգին շուտով կմիանա նաև Յունիբանկը, ու մինչև տարեվերջ շահառուների բավականին մեծ թիվ կլինի։

«Մեկ տարվա ընթացքում անկանխիկի առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 43.2 մլրդ դրամ, իսկ որպես հետվճար ընդհանուր վերադարձվել է 3.6 մլրդ դրամ»,– նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ թոշակառուների 20-25 տոկոսն արդեն միացել է համակարգին։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930