«ArLeAM» ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանը դարձավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գաղափարակիցը, և հավատալով տաղանդի ուժին՝ 38.9 միլիոն դրամի չափով ներդրում կատարեց Հայաստանի մշակութային ապագայի համար:
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը օգնում է բացահայտել, զարգացնել, կրթել և աջակցել տաղանդաշատ երաժիշտներին, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներին:
Հիմնադրամի առաքելության մաս է կազմում հայ մշակույթի ներուժի համախմբումը Հայաստանի և սփյուռքի հայ մշակութային, կրթական հաստատությունների և անհատների միջև:
Այսօրինակ աջակցությունների շնորհիվ իրականացվող ծրագրերի շրջանակներում շատ տաղանդավոր երեխաների` միջազգային բեմերում գրանցած հաջողությունները երկարատև համագործակցության ճանապարհ կհարթեն` աշխարհին ներկայացնելով Հայաստանի մշակութային հարստությունը:
Կարդացեք նաև
Բարեգործությունը կարող է մեծ ներդրում ունենալ, եթե այն ուղղված է ապագային՝ հնարավորություն տալով երազել սահմաններից դուրս։