Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմաուսումնական հաստատություններում գերազանց սովորող կուրսանտը 5-րդ կուրսում կարող է ստանալ 175 հազար դրամ թոշակ

Սեպտեմբեր 14,2023 14:22

ՀՀ պաշտպանության նախարարությունը ռազմաուսումնական հաստատությունների ուսանողների ամսական դրամական ապահովության վերաբերյալ անփոփոխ դրույքներ է սահմանել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու խոսքը փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

Նրա տեղեկացմամբ, առաջին կուրսի կուրսանտի ամսական դրամական ապահովության չափը կազմում է 15 հազար դրամ, 2-րդ կուրսի կուրսանտինը՝ 20 հազար դրամ, 3-րդ կուրսի կուրսանտինը՝ 25 հազար դրամ, 4-րդ կուրսի կուրսանտինը՝ 30 հազար դրամ, 5-րդ ու բարձր կուրսի կուրսանտինը՝ 35 հազար դրամ։

«Սա բազային է, սա ենթադրում է նաև, որ մեր կուրսանտներին պետք է մոտիվացիա հաղորդի, որ ավելի լավ ուսանեն»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ սահմանում են նաև միջին որակավորման գնահատականի հիման վրա գործակիցներ։

«60-ից մինչև 70,99 ՄՈԳ-ի պարագայում սահմանում ենք երեք գործակից, 71-ից մինչև 79.9-ի դեպքում՝ 4 գործակից, 80 տոկոս ու բարձրի դեպքում՝ 5 գործակից։ Սա ենթադրում է հետևյալը՝ առաջին կուրսում գործակիցների ՄՈԳ-ի պարագայում ունենալու ենք հետևյալը՝ առաջին կուրսեցին կարող է ստանալ 45-ից մինչև 75 հազար դրամ, 2-րդ կուրսում դա կլինի 60, 80,100 հազար դրամ, 3-րդ կուրսում՝ 75-ից մինչև 125 հազար, 4-րդում՝ 90, 120 ու 150 հազար, 5-րդ ու բարձր կուրսում՝ 105, 140 ու 175 հազար»,- նշեց Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930