Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք կմասնակցեն 2024թ. ձմեռային զորակոչին

Սեպտեմբեր 14,2023 14:14

Կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համար դիմած կանայք կկարողանան ներգրավվել արդեն 2024 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ․ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ֆիզիկապես պատրաստ կլինենք որպես ձմեռային զորակոչ իրենց ընդունելու, բայց հաշվի առնելով այն աշխատանքը, որ մենք նախապատրաստում ենք նաև դպրոցներում, հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչին։ Բայց մենք պատրաստ ենք ընդունել 18-27 տարեկան իգական սեռի մեր քաղաքացիներին ձմեռային զորակոչին»,– ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ամառվա մասին եկեք մոռանանք, ամառվա մասին գարնանը կխոսենք, հիմա աշուն է, ուրեմն եկեք խոսենք ձմեռվա մասին ամենայն լրջությամբ։ Ոչ, մենք ունենք ձմեռային զորակոչ ու բոլոր ռեսուրսները պետք է դրվեն, որ նախասահմանված թվով զորակոչիկներ ունենանք»,- ընդգծեց Փաշինյանը և հանձնարարեց ամենայն լրջությամբ մոտենալ խնդրին և հիշել` բանակում չկա կին կամ տղամարդ, բանակում կա զինվոր։

«Մենք հասկանում ենք, որ սա բոլորովին նոր ինստիտուտ է ՀՀ–ի համար, և մենք ամեն ինչ անում ենք, որ բոլոր առումներով փորձենք այս ծառայությունը զրոյից ստեղծել` մեր ցանկացած հնարավոր ամենապատշաճ մակարդակով»,– ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ շատ կարևոր է տարածել այս տեղեկատվությունը։ Հիշեցրեց, որ պարեկային ծառայությունում կանանց ներգրավելու հարցում ևս խնդիրներ կային, դրա համար որոշում կայացրին, որ առաջիկա թափուր հաստիքները լրացնելու են հիմնականում կանանցով։ ՆԳՆ–ն նաև աշխատանքներ անցկացրեց դպրոցների ավարտական դասարաններում` մասնագիտական կողմնորոշման շրջանակներում։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930