ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Պուտինի ասածից հետևում է, թե իբր Հայաստանը չի ընդունել 5 շրջանների վերադարձի և Քելբաջարից ու Լաչինի հետաձգման, Ղարաբաղի կարգավիճակի հարցը հաջորդ փուլ տեղափոխելու առաջարկը, իսկ Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը: Դա սխալ հայտարարություն է: Հենց ադրբեջանական կողմը չէր ընդունում այդ առաջարկը։ Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Քանի որ, երբ այդ առաջարկներն արվել են, ես եղել եմ նախագահ Հեյդար Ալիևի հատուկ ներկայացուցիչն այդ հարցերով, և գիտեմ այդ հարցերի մասին»,–իր հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը:
Անգամ ադրբեջանական կողմն է նշում, որ իրենք են մերժել խաղաղ լուծման առաջարկը, էլ ինչ ասեն սրանից առավել, որ հասկանալի լինի, թե ով էր փորձում հասնել փոխզիջումային խաղաղության և ով էր կյանքի նպատակ դարձրել պատերազմը…
Կարդացեք նաև