Լրահոս
Օրվա լրահոսը

14 700 աշակերտի համար լիարժեք նոր դպրոցներ ենք կառուցել. Փաշինյան

Սեպտեմբեր 14,2023 13:21

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերաբաշխում կատարել բյուջեով ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներում ՝ 3 մլրդ. 134 մլն. 615 հազար դրամի չափով:

«Կատարվող փոփոխությունների նպատակն է ապահովել անհրաժեշտ հատկացումները 2023թ ավարտվող շինարարական ծրագրերի համար: Ինչպես գիտեք, մեր 300 դպրոցների և 500 մանկապարտեզների շենքային պայմանների ապահովման ծրագրի շրջանակներում մի շարք ծրագրեր կան մոդուլային դպրոցների ու մանկապարտեզների հետ կապված»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարար Անդրեասյանի զեկույցից հետո Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրով նախատեսված դպրոցներն ու մանկապարտեզները։

Նրա խոսքով, այն դպրոցները, որոնք այս պահի դրությամբ արդեն նորոգված են և շահագործման են հանձնված, դրանց հզորությունը թույլ է տալիս ընդունել 14 700 աշակերտ:

«Այսինքն` մենք այս պահի դրությամբ արդեն 14 700 աշակերտի համար լիարժեք նոր դպրոցներ ենք կառուցել:

300 դպրոց կառուցելու ծրագիրը բավականին լավ տեմպերով ընթանում է: Իհարկե, մենք խնդիր ունենք մեր արագությունների մասին մեր պատկերացումները փոխել: Այսօր այդ նպատակով նաև մեր չզեկուցվող հարցերի մեջ Քաղաքաշինության կոմիտեի հաստիքացուցակը լրացրել ենք 80 նոր հաստիքով: Դրա հիմնական նպատակը 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի տեմպը մեծացնելն է»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930