Տեղեկատվական դիմադրողականության կենտրոն (CIR) միջազգային կազմակերպությունը, որը հետևում է աշխարհի տարբեր կետերում մարդու իրավունքների խախտումներին, հայտարարություն է տարածել X-ում՝ հաստատելով, որ ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժեր են նկատվում:
«CIR-ը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը։ Մենք նկատում ենք ավիաբազաներում ադրբեջանական զինուժի շարժի և ակտիվության աճ:
Մեր հետաքննիչները հաստատել են ադրբեջանական ինքնավար հանրապետություն՝ Նախիջևան ռազմական տրանսպորտային թռիչքների թվի աճ։
Մենք շարունակելու ենք հետևել իրավիճակին և ժամանակին տրամադրել թարմացումներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
CIR are monitoring the escalating tensions between #Azerbaijan and #Armenia. We have observed an increase in Azerbaijani military movement & activity at airbases.
— Centre for Information Resilience (@Cen4infoRes) September 13, 2023
Our investigators confirmed an increase in apparent military transport flights to Nakhchivan, an Azerbaijani… pic.twitter.com/8MfFD4psUl