Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակելու ենք պայքարել ինքնորոշման իրավունքի համար». Արցախ-Ֆլանդրիա տեսակապ

Սեպտեմբեր 14,2023 12:51

Սեպտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «ԱՀ-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի նախաձեռնությամբ տեսակապով հանդիպում է կազմակերպվել Բելգիայի գործընկերների հետ:

Տեսահանդիպմանը, որին մասնակցում էին նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն ու գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, քննարկվել են Արցախի ներկա կացության հետ կապված հարցեր:

Ազգային ժողովի «ԱՀ – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը, խմբի անդամներ Աժ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ պայմանավորված արցախցիների կրած դժվարությունները, անդրադարձել են անվտանգային խնդիրներին, նշել են, որ Արցախի բարեկամներից ակնկալում են հարցի բարձրաձայնում միջազգային ատյաններում և մեդիատիրույթում:

Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ, սենատոր Կառլ Վանլաուեն, սենատոր Մարկ Դեմեսմաքերն ու տեսակապի այլ մասնակիցներ իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին, շեշտել են, որ Ֆլանդրիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը, պատերազմից հետո կառավարությունը միջոցներ է հատկացրել հումանիտար օգնության համար ու այսօր էլ փորձում են քայլեր մշակել Արցախին աջակցելու համար:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930