«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը.
««Ականատես» դիտորդական առաքելությունը անկախ փորձագետների միջոցով գնահատել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը։
Ինչպես և սպասվում էր, ամենաշատ միավոր ստացել է «Ապրելու երկիր» կուսակցության ծրագիրը՝ 52 միավոր։
Մեր ծրագրի հիմքում ընկած են երևանցիների հետ հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերը, տեղական մասնագետների կողմից կատարված վերլուծությունները, միջազգային փորձի ուսումնասիրությունը»։
Կարդացեք նաև
«Ականատես» դիտորդական առաքելության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
Ս․թ․ հուլիսի 24-ին Երևան քաղաքի կառավարման հարցերով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 45 հարց էին ուղղել Երևանի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին` ակնկալելով, որ հարցերի միջոցով ներկայացվող խնդիրներն ու դրանց համար առաջարկվող լուծումները կարտացոլվեն նրանց նախընտրական ծրագրերում։
⤵️Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի ուսումնասիրության արդյունքում նշված 45 հարցերի առնչությամբ ստացված պատկերը:
✅Ծրագրերը գնահատվել են 5 անկախ փորձագետների (ոլորտները՝ քաղաքաշինություն, էկոլոգիա, սոցիոլոգիա, տեղական ինքնակառավարում) կողմից 0-4 սանդղակով, հետևյալ կերպ՝
0 – որևէ անդրադարձ չկա,
1 – կա թռուցիկ հիշատակում,
2 – ներկայացված է համառոտ առաջարկ, որը սակայն ռելեվանտ չէ, չի լուծելու առկա խնդիրները,
3 – ներկայացված է լուծման համառոտ առաջարկ, որը զարգացնելու պարագայում հնարավոր է լուծի առկա խնդիրները,
4 – ներկայացված է մանրամասն և պատշաճ լուծում:
📣Առաջարկում ենք, որ Երևան քաղաքի ավագանու կազմում ընտրված քաղաքական ուժերն ուսումնասիրեն մյուսների ծրագրային մոտեցումները և քաղաքի կառավարումն իրականացնեն փորձագետների կողմից առավել բարձր գնահատված լուծումներով: