«Հայաստանի ներսում ունենք 2 շատ խանգարող հանգամանք, որոնք թույլ չեն տալիս գահավիժումից դուրս գալ, առաջինը իշխանությունը զավթած թուրք գործակալներն են, որոնցից ազատվելը մեր համար մեկ խնդիրն է: Բայց ազատվելու համար պետք է կարողանանք լուծել համար երկու խնդիրը, որը համախմբվել չկարողանալն է, ներքին տարանջատվածությունը»,- «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Հայաստանում կան կարող շատ ուժեր, հարգարժան, ունակ մարդիկ, որոնց միավորումից կարող է առաջանալ փրկության ալիքը, բայց ցավոք անձնակենտրոնությունը, եսը, մեր փոքրիկ մենքը շատ հաճախ ավելի կարեւոր է լինում մարդկանց համար, քան համընդհանուր մենքի զգացողությունը: Փոքր ու մեծ ամբիցիաները մեզ խանգարում են մեր հիմնական թշնամու դեմ արդյունավետ պայքար մղել: Եվ մենք կուժեղանանք այն ժամանակ, երբ կարողանանք իրար լրացնող հատկանիշներով միավորվել…
Երբ ասում ենք՝ Հայաստանի, հայ ժողովրդի կյանքի ու մահվան խնդիրն է, երեւի այդքան լավ չի ընկալվում: Դուրս ես գալիս փողոց, կարծես ոչ մի բան չի փոխվել, դեռ խանութները դատարկ չեն, Երեւանում եւ մի շարք այլ վայրերում ռումբեր չեն պայթում, բայց մի քիչ այն կողմ մեր Արցախը, որը մեր մասնիկն է, սովամահ լինելու վտանգի տակ է»,-նշեց հոգեբանը:
«Ժողովուրդը լավ էլ պատրաստ է պայքարի, վտանգի, միայն զզվանքի զգացողությունը հերիք է, որ ժողովուրդը ոտքի կանգնի; Ամեն հայ մարդ պետք է գիտակցի, որ եթե չմիանա պայքարին, ուրեմն իր երեխաների մահվան սպառնալիքների մասնակիցն է…»,-ասում է Նալչաջյանը ու հավելում, որ ընդդիմությունը պետք է նրբանկատ ու զգույշ լինի, չկենտրոնանա առանձին միջադեպերի վրա, որպեսզի ժողովուրդը չմտածի՝ լավ, իսկ ում հետեւից գնանք:
Կարդացեք նաև
Իշխող ուժի կարգախոսներին էլ բանախոսն անդրադարձավ. «Ապագա կա», «Ասեք, կանենք»… Բանից պարզվում է, այս կոչերն ու կարգախոսները թուրքական ծագում ունեն: Մտածում ես՝ տեր Աստված, էս ինչ ներդաշնակ են աշխատում սրանք իրենց թուրք եղբայրների հետ: Ու մտածում ես՝ երանի թե այսպիսի ներդաշնակություն լիներ մեր ընդդիմադիր դաշտում եւ մեր ներսում…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ