«Դիմադրության» շարժման անդամ, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր՝ 08:50-ին, ինձ այցելեցին ՀՀ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից, ուր ինքս էլ, համաձայն մեր երեկվա պայմանավորվածությանը, պատրասվում էի գնալ ցերեկը: Շատ բարեհամբույր, նույնիսկ լոգիստիկ ծառայության առաջարկմամբ, հրավիրեցին բաժին: Գործը վերաբերում էր երեկվա գրառմանս, որում հայտնել էի նախարարությունների աշխատակիցների՝ ուրբաթ օրվա հավաք-երթին ցուցակագրելուն:
Խնդրեցի Ռուբեն Մելիքյանին՝ աջակցել ինձ այս հարցում: Մելիքյանը, իրադարձությունների հաճելի համընկմամբ, բնակվում է տվյալ բաժնի հարևանությամբ, ինչը թույլ տվեց իրեն արագ արձագանքել խնդրանքիս և ժամանել ոստիկանություն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ համակարգը վերջին տարիներին քաղաքական գործերով չի դրսևորել անկողմնակալ մոտեցում (Նարեկ Սամսոնյանի գործը՝ դրա վառ ապացույց), ապա ինձ մոտ բացակայում է վստահությունը սույն կառույցի հանդեպ, ինչի պատճառով էլ օգտվելով իմ սահմանադրական իրավունքից, չեմ տվել որևէ մեկնաբանում իմ կողմից արված գրառմանը:
Կարդացեք նաև
Ամեն դեպքում պետք է ընդգծեմ ոստիկանների ընդգծված հարգալից վերաբերմունքն ու կոռեկտությունը: Բոլորին խորհուրդ եմ տալիս հնարավորության դեպքում օգտվել ՀՀ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի ծառայություններից և չօգտվել նույն ծառայությունը մատուցող կենտրոնի բաժանմունքից, որտեղ մատուցվող ծառայության որակը խայտառակ ցածր է: