Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիզադեն մատնանշել է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության համար գլխավոր պայմանը

Սեպտեմբեր 14,2023 12:12

Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության համար գլխավոր պայմանն այն է, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից՝ ոչ թե խոսքով, այլ գործողություններով: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ երեկվա հայտարարության:

«Տարածաշրջանում խաղաղության և կայունության գլխավոր պայմանն այն է, որ Հայաստանը ոչ թե խոսքով, այլ գործով հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից, դուրս բերի հայկական բոլոր զինված ուժերն ադրբեջանական տարածքներից, դադարեցնի ռևանշիստական քաղաքականությունն ու գործողությունները»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Հաջիզադեն «քաղաքական արկածախնդրություն» է որակել այն, որ Երևանը Ադրբեջանի «պատասխան գործողություններն իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ» 2021թ. մայիսին, նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին ներկայացնում է որպես հայկական տարածքների օկուպացիա:

Նա նաև Հայաստանին մեղադրել է «իրականությունն աղավաղելու» մեջ և նշել, որ մինչ այժմ Ադրբեջանին չեն վերադարձվել 8 գյուղերը, հայկական զորքերը դուրս չեն բերվել «ադրբեջանական տարածքներից՝ համաձայն 2020թ. նոյեմբերի եռակողմ պայմանավորվածության»:

«Հայաստանը, որ կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հղում կատարելով Ադրբեջանի Ղարաբաղ շրջանին, դրանով քողարկում է տարածաշրջանում ուժերի կուտակումը և փորձում է շեղել ուշադրությունը սադրիչ գործողություններից, որոնք նա կարող է ձեռնարկել ցանկացած պահի»,- ասել է Հաջիզադեն:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930