Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բժշկական համալսարանին պատկանող շենքերն աճուրդով կօտարվեն. Մեկնարկային գինը՝ 1,8 մլրդ դրամ

Սեպտեմբեր 14,2023 12:08

Կառավարությունն իր այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում որոշում կայացրեց օտարել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 60 և 60/2 հասցեներում գտնվող համապատասխանաբար 3292.3 և 853.6 քմ մակերեսներով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված 0.212944 և 0.164453 հեկտար մակերեսներով հողամասերը:

Պետական այս գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին, որից հետագայում առանձնացվել է գույքի մի մասը և գրանցվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեով ու ներկայումս հանդիսանում է որպես երկու առանձին գույքային միավորներ, սակայն տարիներ ի վեր գույքը փաստացի չի շահագործվում և գտնվում է կիսավեր վիճակում։

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 847 300 000 դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 92 365 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 387 379.46ՀՀ դրամը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930