Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ չի կիսում մեր այն տեսակետը, թե Ռուսաստանն Ադրբեջանի հանդեպ ներողամտաբար է տրամադրված: «ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հստակ հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հարիր չէ դաշնակից պետության վարքագծին: Զախարովան նշել է, որ Ադրբեջանին դեմարշ են հայտարարում եւ չեն ընդունում այդ տեսակ հայտարարությունը, եւ որ Բաքվում ՌԴ տարածքային ամբողջականության հանդեպ պետք է նույնքան հարգանքով վերաբերվեն, որքան մեզնից են պահանջում վերաբերվել իրենց տարածքային ամբողջականությանը։ Այնպես որ՝ այն պնդումը, թե Ռուսաստանն աչք է փակում կամ չի նկատում, կամ էլ նկատում, սակայն լռում է, իրականությանը չի համապատասխանում»,- նշում է ռուս քաղաքագետը: Նա չգիտի, թե ինչու է Ադրբեջանը նման հայտարարություն անում, կարծում է, որ Ադրբեջանի կողմից արվող պրոցեսներին անդրադառնալու փոխարեն ավելի ճիշտ կլինի մտածել Հայաստանի Հանրապետության մասին, որը «կործանման շեմին է կանգնած»:
Կոլերովն ասում է. «Ես կանխատեսում էի արել, որ Հայաստանը կործանվելու է շուտով, եւ հիմա էլ իմ այդ կանխատեսումը պնդում եմ: Հայաստանի գործող իշխանությունների այսօրվա հայտարարություններն ու գործողությունները, Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը ուղիղ քայլերով Հայաստանը տանում են դեպի կործանում: Հայաստանի Հանրապետության պետականությունն այսօր լուրջ վտանգի առաջ է կանգնած, եւ հայ ժողովուրդն այդ մասին պետք է նախ մտածի: Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է անում, ուղղակի սարսափելի է, կործանարար եւ վտանգավոր: Ես չգիտեմ, թե ինչու է հայ հասարակությունն այսքան հանգիստ եւ հանդարտ, սակայն վստահ կարող եմ ասել, որ Փաշինյանի իշխանությունն իրավիճակը փոխելու ցանկություն անգամ չունի, եւ, մեծ հաշվով, դա այնքան էլ իրատեսական չէ այսօր»:
Հայաստանի գործող իշխանությունների այսօրվա հայտարարություններն ու գործողությունները, Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը ուղիղ քայլերով Հայաստանը տանում են դեպի կործանում
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: