Սեպտեմբերի 14-ին, ժամը 06։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդանանց փողոցում գտնվող ռեստորաններից մեկում:
🚒Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։23-ին, մարվել՝ 06։59-ին։ Սրահում (2 քմ) մասամբ այրվել են կահույք և կենցաղային իրեր:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Կարդացեք նաև