Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հակադարձում են, թե մեզնից ի՞նչ եք ուզում, հո մե՞նք չենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել․ «Փաստ»

Սեպտեմբեր 14,2023 09:00

Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի հետ խնդիրներ չունի. «Մենք Հայաստանի հետ խնդիրներ չունենք, Փաշինյանի հետ էլ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»:

Սա ինչ-որ տեղ «դիվանագիտություն» է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը կարելի է բնութագրել աղետալի, լարված, գրեթե թշնամական: Այն աստիճան, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը «կանչվում է» ռուսական ԱԳՆ, որտեղ նրան «նոտա» են փոխանցում՝ ՀՀ ղեկավարության մի շարք հակառուսական քայլերի հետ կապված:

Սակայն մյուս կողմից՝ Վլադիմիր Պուտինը միանգամայն անկեղծ է ասում, որ «Հայաստանի հետ խնդիր» չունեն: Եթե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է ամեն ինչ ու մի բան էլ ավելին, որ ադրբեջանաթուրքական վերահաս ագրեսիայի շեմին մեր երկիրը Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների մեջ լինի կամ ընդհանրապես հարաբերություններ չունենա, ապա, իրոք, Մոսկվան կամ Կրեմլը ի՞նչ խնդիր ունեն: Խնդիրը Հայաստանն է ունենալու, բայց ոչ թե փաշինյանական իշխանությունը, այլ Հայաստանի բնակչությունը: Այո, շատ հնարավոր է, որ ՌԴ ղեկավարությունը Փաշինյանի հետ էլ «խնդիր չունի»: Բայց «խնդիր չունի» թերևս մինչև այն պահը, երբ պարզվի, որ հայ ժողովուրդը «խնդիր ունի» նույն Փաշինյանի ու նրա իշխանության հետ, որի գործունեությունը ոչ միայն ունեցել է, այլև ակնհայտորեն շարունակելու է ունենալ կործանարար հետևանքներ:

Ու երբ ասում են, որ Հայաստանում բորբոքվում ու ծավալվում են հակառուսական տրամադրություններ (իսկ դա իրոք այդպես է), Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հակադարձում են, թե մեզանից (ինձանից) ի՞նչ եք ուզում, հո մե՞նք չենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել: Ով որ ճանաչել է, գնացեք նրա օձիքից էլ բռնեք:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930