Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանն ինքն իրեն գերազանցեց՝ ասելով ոչ թե Արցախի նախագահ, այլ՝ Արցախի ժողովրդի առաջնորդ․ Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր․ «168 ժամ»

Սեպտեմբեր 14,2023 08:30

Անդրադառնալով Արցախի նախագահի ընտրության առնչությամբ Թուրքիայի, Ադրբեջանի ու մի քանի այլ երկրների դեմ արտահայտվելու և այդ ընտրությունները չճանաչելու մասին հայտարարություններին, իսկ Ռուսաստանի Դաշնության չեզոք դրսևորումը՝ ոչ կողմ, ոչ դեմ չարտահայտվելով, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը նկատեց՝ 30 տարի շարունակ Արցախում տեղի են ունեցել ընտրություններ, և բոլոր ընտրություններից հետո եղել են երկրներ, որոնք հայտարարել են, թե անընդունելի է նման ընտրություններ անցկացնել, եղել են նաև երկրներ, որոնք որևէ հայտարարությամբ չեն անդրադարձել այդ ընտրություններին։

«Հատկանշական է այն, որ 30 տարի շարունակ ՀՀ իշխանությունները դրական առումով են խոսել այս ընտրությունների մասին և ողջունել են։ Մենք 30 տարի շարունակ ողջ միջազգային հանրությանը ցույց ենք տվել, որ Արցախի Հանրապետությունը, քանի որ արդեն իսկ կայացած պետություն է, չնայած չեն ճանաչել, սակայն այստեղ տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացներ, և շատ հաճախ նշվել է, որ մեր հանրապետությունում ժողովրդավարական գործընթացները և պետությունը, որպես այդպիսին, ավելի մեծ դրական հատկանիշներ ունի, քան Ադրբեջանը։ Այս ընտրություններում, ցավոք, ՀՀ իշխանությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, հարկ չհամարեց շնորհավորել նորընտիր նախագահին, այստեղ կարևոր չէ, թե ով է ընտրվել նախագահ՝ այդ շնորհավորանքի առումով, այլ հենց այդ շնորհավորանքը ցույց կտար, թե որքան ուժեղ է մեր ինքնորոշման իրավունքը, որը մենք իրացրել ենք, որի արդյունքում ունենք հանրապետություն, որտեղ իրականացվում են ընտրություններ։ Այս ընտրությունների միջոցով է, որ մենք մշտապես կարողացել ենք աշխարհին ցույց տալ, որ քաղաքական սուբյեկտ ենք և ուզում ենք լինել  բոլոր ճանաչված պետությունների կողքին։

Ցավոք, մեզ համար սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը այդպես իրեն կդրսևորի, նա նույնիսկ ինքն իրեն գերազանցեց՝ ասելով՝ ոչ թե Արցախի նախագահ, այլ՝ Արցախի ժողովրդի առաջնորդ։ Կարծում եմ՝ նաև զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն ամեն անգամ գերազանցում է՝ հակաարցախյան արտահայտություններով»,- հավելեց զրուցակիցը։

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու պատճառը Նիկոլ Փաշինյանի վախերն են, նաև այն միջազգային իրավիճակն է, որը ձևավորվել է Հայաստանի շուրջ, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի շուրջ։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930