Իրանագետ Ժաննա Վարդանյանը տելեգրամի իր ալիքում գրում է.
«Այսօր հեռախոսազրույց են ունեցել նաև ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Հասանովը Բաղերիին շնորհակալություն է հայտնել ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի անցկացման նպատակով Ադրբեջան պատվիրակություն ուղարկելու համար։
Նա առաջարկել է երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնել՝ հավելելով, որ «Ադրբեջանը հարգում է երկրների ինքնիշխանությունը և աչք չունի հարևան երկրների տարածքների վրա»։
Կարդացեք նաև
Բաղերին բարձր է գնահատել Ադրբեջանում Իրանի զինված ուժերի պատվիրակության լավ ընդունելությունը և հերքել Ադրբեջանի սահմանին զինված ուժերի տեղակայման մասին շրջանառվող լուրերը։
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը վերահաստատել է Իրանի այն քաղաքականությունը, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» և հայտարարել է Իրանի պատրաստակամությունը՝ ցանկացած օգնություն ցուցաբերելու այս հակամարտության կարգավորման հարցում։
Զրուցակիցները դեմ են արտահայտվել տարածաշրջանային հարցերում օտար երկրների ներկայությանն ու միջամտությանը։
Հեռախոսազրույցի ավարտին Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բաղերիին հրավիրել է այցելել Ադրբեջան»։