Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ 2028 թվականը շատ իրատեսական եմ համարում մետրոյի Աջափնյակ, իսկ մինչեւ 2026 թվականը՝ Սուրմալու կայարանների կառուցումը»․ Ավինյան

Սեպտեմբեր 13,2023 22:30

«Մեր տրանսպորտայի ռեֆորմը դեռ ավարտված չէ, բայց իրականացման լավ մասում ենք գտնվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ «Երբ որ մենք նախկինում ունեցել ենք շատ «Գազել»-ներ եւ շատ գծեր, եղել է անորակ։ Հիմա մենք ունենք շատ ավելի քիչ գծեր, ավելի մեծ տարողունակությամբ ավտոբուսներ, բայց իրենց քանակը նույնպես ավելի քիչ է։

Եվ, այո, անհարմարություններ կարող են ստեղծվել մարդկանց մոտ՝ մի փոքր ավել պետք է քայլեն։ Բայց կերթեւեկեն շատ հարմար տրանսպորտով, տրանսպորտը երբեք չի ուշանա հաջորդ տարվա վերջին, հաստատակամ կարող եմ դա պնդել։ Մենք կգործարկենք միասնական տոմսային համակարգ, որը մեզ թույլ կտա տրանսպորտային քարտերով օգտվել եւ մետրոյից, եւ մյուս տրանսպորտից։ Եվ տրանսպորտային ռեֆորմը ներառում է եւս մեկ կոմպոնենտ՝ առանձնացված ավտոբուսային գծեր, որոնցով երթեւեկում են միայն ավտոբուսները»,- ասաց Ավինյանը։

Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական համարում ճոպանուղու եւ մետրոյի նոր կայարանի կառուցումը, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Մինչեւ 2028 թվականը շատ իրատեսական եմ համարում Աջափնյակ մետրոյի կառուցումը։ Մինչեւ 2026-2027 թվականը շատ իրատեսական եմ համարում Նոր Նորքի 6-րդ զանգվածից մինչեւ Նոր Մարաշ եւ Կենտրոն ուղու գործարկումը։ Եվ նաեւ շատ իրատեսական եմ համարում մինչեւ 2026 թվականը մետրոյի նոր կայարանի կառուցումը Սուրմալու առեւտրի կենտրոնի մոտ։ Եվ ես կարծում եմ՝ սրանք մեր հանրային տրանսպորտի կարեւորագույն նոր հանգույցներն են, որոնք էականորեն բեռնաթափելու են մեր քաղաքը»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930