Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը:
Յոթ երթուղիներ՝ համար 2, 25, 32, 34, 37, 61 և 77, արդեն իսկ կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով: Դրանք տեղադրվել են շուրջ 60 ժամանակակից ավտոբուսներում:
Օրական միջին հաշվարկով այդ երթուղիներից օգտվում է շուրջ 30.000 մարդ:
Ընդամենն անհրաժեշտ է բջջային հավելվածով բացել «Յանդեքս» քարտեզը, որպեսզի տեսնեք, թե որտեղ է այդ պահին գտնվում անհրաժեշտ երթուղու ավտոբուսը, սեղմելով «կանգառներ» նշանին՝ կարող եք տեղեկանալ նաև, թե փոխադրամիջոցը քանի րոպեից կհասնի ձեր կանգառ: Տեղեկատվությունը թարմացվում է յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ:
Կարդացեք նաև
Համայնքն ու «Յանդեքս» ընկերությունը նախատեսում են ընդլայնել նախագծի հնարավորությունները, որպեսզի ավելի մեծ թվով բնակիչներ կարողանան հարմարավետ տեղաշարժվել Երևանում: Այսպես, առաջիկա 2 ամսում 50 երթուղիների տարբեր տեղատարողության ավելի քան 500 ավտոբուսներ ու տրոլեյբուսներ կվերազինվեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն