Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյան, միջազգային փաստարկ ես ուզու՞մ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին…» Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 13,2023 20:35

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանով տելեգրամի իր ալիքում գրում է.

«Փաշինյան, միջազգային փաստարկ ես ուզու՞մ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին…

Ուզու՞մ ես, դե լսի հիմա։

1.Կազանյան փաստաթուղթ,որից հրաժարվել է Ադրբեջանը։/2011թ/

  1. 2009-2013թթ. ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների 5 հայտարարություններ, ըստ որի պարտադիր ճանաչվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
  2. 2016թ.հոկտեմբերի 7. Իլհամ Ալիեւն ասում է, որ փակ դռների հետեւում միջազգային հանրությունը պահանջում է իրենից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
  3. 2019թ. Փաշինյան -Արցախի Աժ Ազատ Հայրենիք խմբակցության հանդիպում,որտեղ Փաշինյանը հավաստիացնում է,որ Պուտինն իրեն ասել է,թե «նույնիսկ Ալիեւն է հասկացել,որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու։
  4. 2020 նոյեմբերի 17, Վ.Պուտինը հայտարարում է հոկտեմբերի 19-ի համաձայնությունը Փաշինյանի կողմից մերժելու մասին, ըստ որի Շուշին եւ Արցախի մեծ մասը մնալու էին հայկական վերահսկողության տակ։

6.2020  նոյեմբեր, Ալիեւն այցելում է Քելբաջարի շրջան ու հայտարարում,որ բանակցություններով Քելբաջարը մնալու էր հայերի վերահսկողության տակ։

  1. 2021-ի հունվարի 13-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրվում է ՌԴ Մինսկի համանախագահ Պոպովի հարցազրուցը, որտեղ հստակ նշվում է վերջնական հանրաքվեով Արցախի առանց որեւէ սահմանափակման կարգավիճակի, իսկ իրականում անկախությունը ճանաչելու մասին։
  2. 2020-ի նոյեմբերի 25 -ին Ֆրանսիայի Սենատն ընդունում է Արցախի անկախության ճանաչման մասին որոշում։
  3. 2021-ի ապրիլ, ԵԱՀԿ համանախագահների հայտարարություն,որի համաձայն Արցախյան կարգավորումը պետք է իրականացվի Հիմնարար սկզբունքների հիման վրա։
  4. 2023թ.սեպտեմբերի 12, Վլադիվոստոկ։

ՌԴ նախագահ Պուտինը հստակ ասեց, որ վերջին 10-15 տարում ՌԴ-ն առաջարկում էր տարբերակ, ըստ որի «ամբողջ Ղարաբաղն ու Լաչինի, Քելբաջարի շրջանները մնալու  էին հայկական վերահսկողության տակ»։

Դե կարո՞ղ ես, այսքանից հետո հակառակն ապացուցիր, կապիտուլյանտ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930