Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այո, այս ընթացքում մեր վերջին շփումներից հետո հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը կամ հայկական մեկնաբանությունները։ Մեր հերթն էր դա անելու, եւ արել ենք։ Եվ բառացիորեն երեկ արդեն ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե, առերես բանակցություններ չեն եղել հունիսից հետո։ Կրկին դժբախտաբար պիտի ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռեւս բավականին հեռու են միմյանցից»,- ասաց Արարատ Միրզոյանը
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ