ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը․ «Դանիել Իոաննիսյանին եւ Տիգրան Ավինյանին հրավիրեք աշխատասենյակ, մարդկանց տանել-բերելու մասին մանրամասն ձեզ կպատմեն»։
Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր․ «Եթե կպարզվի, որ Հայաստանի Հանրապետության որեւէ մակարդակի որեւէ պաշտոնյա որեւէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է հանրահավաքի, հանդիպման, ընտրության, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից»։
«Դանիել Իոաննիսյանին եւ մյուս տեղեկացված մարմիններին թող իրավապահ մարմինները կանչեն, իրենց աշխատասենյակ, ինչո՞ւ պիտի ես կանչեմ իմ աշխատասենյակ»,- Գեղամ Մանուկյանին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ