ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին ու մեր երկրում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:
Ողջունելով հյուրերին՝ Հայկ Մամիջանյանը կարեւորել է Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքը:
Պատգամավորն իր խոսքում անդրադարձ է կատարել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին եւ մեր երկրում անցկացվող ՏԻՄ ընտրություններին:
Խմբակցության ղեկավարը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության պատրաստակամությունը եւ ի թիվս այլ հարցերի` խոսել նաեւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակից եւ մեր երկրի ներքաղաքական խնդիրներից:
Կարդացեք նաև
ՀՀ ազգային ժողով