Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն այս պահին կանգ են առել «հայկական կողմի սադրանքների պատճառով»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Ցավոք, այս պահին մենք լճացում ենք նկատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացում: Եվ դրա պատճառը Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում խամաճիկ ռեժիմի ներկայացուցիչների միանգամայն սադրիչ հայտարարություններն ու գործողություններն են»,- ասել է Բայրամովը լրագրողներին:
Որպես «սադրանքի» օրինակ՝ Բայրամովը ներկայացրել է սեպտեմբերի 9-ին Արցախում նախագահի ընտրությունը, ինչպես նաև Արցախի անկախության առիթով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ