«Եթե կպարզվի, որ Հայաստանի Հանրապետության որեւէ մակարդակի որեւէ պաշտոնյա որեւէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է հանրահավաքի, հանդիպման, ընտրության, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։ Ներում-բեկում չի լինելու, ուզում եմ պարզ լինի։ Ուզում է իշխանության հանրահավաքին տանի, ուզում է՝ ընդդիմության, այդ մարդն ազատվելու է աշխատանքից»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես սա ասում եմ այս ամբիոնից, ասում եմ՝ որպես ՀՀ վարչապետ։ Եթե կպարզվի, որ այդ մարդն ինձ ամենահարազատ մարդն է, ինքը կդադարի լինել իմ ամենահարազատ մարդը եւ կազատվի աշխատանքից։ Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք, հետո կանդրադառնանք՝ եղավ, թե՞ չեղավ»,- հավելեց Փաշինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ