Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հերքել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին:
«Ադրբեջանական կողմը կարճ ժամանակահատվածում Հայաստանին է ներկայացրել իր մեկնաբանությունները «Խաղաղություն և միջպետական հարաբերություններ կառուցելու մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ: Հայկական մամուլի կողմից տարածվող նման հաղորդագրությունները չեն արտացոլում իրականությունը և Հայաստանի հերթական շահարկումներն են»,- ասել է Հաջիզադեն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ