Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը փորձում է հրաժարվել հարաբերությունների կարգավորման գործում իր պարտավորություններից. Բայրամով

Սեպտեմբեր 13,2023 18:14

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում իր ելույթում Հայաստանին մեղադրել է կարգավորման գործընթացում իր պարտավորություններից հրաժարվելու մեջ:

«Հայաստանը, որ շարժվում է ռևանշիստական տրամադրություններով և փորձում է հետ քաշվել կարգավորման գործընթացի շրջանակում իր պարտավորություններից, ակտիվորեն քարոզում է էթնիկ ատելություն, աղավաղում է փաստերը, մանիպուլացնում է էթնիկ հայերին և մոլորության մեջ գնում միջազգային հանրությանը բեմադրված թեզերով»,- ասել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքականությունն ուղղված է նրան, որ խանգարի Ղարաբաղի հայերի վերաինտեգրմանը, մինչդեռ «Ադրբեջանը երաշխավորում է բոլոր համապատասխան իրավունքներն ու ազատությունները, որոնք ամրագրված են իր Սահմանադրությամբ և միջազգային մեխանիզմներով»:

Բայրամովը նաև անթույլատրելի է համարել ցանկացած միջամտություն իր ներքին գործերին՝ հայտարարելով, որ «այդպիսի յուրաքանչյուր փորձ պետք է դատապարտվի և վճռականորեն մերժվի միջազգային հանրության կողմից»:

«Այս ծայրահեղ պահին Ադրբեջանն ակնկալում է, որ միջազգային հանրությունն իր վրա ավելի մեծ պատասխանատվություն կվերցնի՝ կոչ անելով Հայաստանին հրաժարվել իր անպատասխանատու վարքից, ագրեսիվ քաղաքականությունից և կատարել իր պարտավորությունները»,- ասել է Բայրամովը:

Նա նաև ընդգծել է, որ Բաքուն ակնկալում է, որ ՄԱԿ-ը, մասնավորապես մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը ուշադրություն կդարձնի «նախկինում Հայաստանի իրենց տներից վտարված ադրբեջանցիների» իրավունքների հետ կապված հարցերի վրա: Ըստ Բայրամովի՝ կարևոր է, որպեսզի Երևանը պատասխանատվության ենթարկվի «մարդու իրավունքների ոլորտում լուրջ խախտումների համար»:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930