Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դասագրքերի գործընթացը չի ձախողվել, դադարեք անվանել այդպես մի գործընթաց, որին մանրամասն չեք ծանոթանում»․ ԿԳՄՍ նախարար

Սեպտեմբեր 13,2023 17:58

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ դասագրքերի խնդրին։ «Դասագրքերի գործընթացը չի ձախողվել, դադարեք անվանել այդպես մի գործընթաց, որին նույնիսկ մանրամասն չեք ծանոթանում»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին ի պատասխան ասաց Անդրեասյանը։

Question and answer session between the members of the RA National Assembly and the RA Government took place at the RA NA

«Մենք այսօր արդեն ունենք իրավիճակ, երբ դասագրքերի նոր մրցույթի արդյունքում ունենք ավելի քան 40 տոկոս միջոցների խնայողություն, որը մեզ բերում է այն հարցադրումներին, թե տարիներ շարունակ արդյոք ի՞նչ գնով ենք մենք այդ դասագրքերը ձեռք բերել, եւ ինչ միլիոններ են դրանք արժեցել պետության վրա, երբ այդ ամենը կարող էինք ունենալ բոլորովին ուրիշ պայմաններով ու ընթացակարգերով։ Ես անձամբ եղել եմ բոլոր տպարաններում, եւ տպարանների ներկայացուցիչներն ինձ ասում էին, որ տարիներ շարունակ այդ մրցույթներին մոտ էլ չեն եկել, որովհետեւ գիտեին, որ անիմաստ է ու անօգուտ։ Յուրաքանչյուրն ուներ իր բաժինը, մասնակցում էր եւ ստանում էր իր բաժինը։

Ինչ վերաբերում է բովանդակությանը, կխնդրեմ ծանոթանալ, այնպես չէ, որ մենք ունենք հավակնություն՝ միանգամից իդեալական դասագիրք ունենալու։ Եվ գտնում ենք, որ դա երկար ճանապարհ է, տարիներ շարունակ մեր երկրում նոր գրքեր չեն գրվել, բայց մի բան ակնհայտ է, որ արդեն առաջին փորձերը տալիս են այն հիմքերը, որ մենք կունենանք որակյալ դասագրքեր»,- ասաց նախարարը։

Լիլիթ Գալստյանը արձագանքեց․ «Անցյալի նարատիվը, թե ինչ կարգեր են եղել եւ ինչպես է ընթացել, ով ում ինչ լավություն է արել, բոլորովին մերկապարանոց են գործող իրավական կարգավորումների նկատմամբ։ Կա կարգ, որը դուք պարտավոր եք իրացնել՝ որպես ոլորտի պատասխանատու»։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այս օրերին բաշխում են գրքերը, մինչեւ այս ամսվա վերջ բոլոր դասագրքերը կլինեն դպրոցներում։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930