Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է գործակցությունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ՝ առաքելության շարասյուների համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչինի երթուղիների համաժամանակյա բացման շուրջ:
«Մենք շարունակում ենք գործակցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ՝ ապահովելու Աղդամ-Խանքենդի (խմբ. Ստեփանակերտ) և Լաչին-Խանքենդի (խմբ. Ստեփանակերտ) ճանապարհների շուտափույթ և համաժամանակյա բացումը ԿԽՄԿ ավտոշարասյուների համար, ինչպես որ համաձայնեցվել էր Ադրբեջանի նախագահի և պետքարտուղար Բլինքենի միջև սեպտեմբերի 1-ի հեռախոսազրույցում»,- գրել է Հաջիևը X-ի իր միկրոբլոգում:
Նրա խոսքով՝ դրանից հետո անցել է 12 օրացույցային օր, բայց Արցախում հրաժարվում են թույլատրել այդ երթուղին և բացել ճանապարհը:
«Մենք կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին կրկնապատկել ջանքերը և փորձագիտական ճնշումը Հայաստանի և նրան ենթարկվող անօրինական ռեժիմի վրա՝ դադարեցնելու համար այդ ապակառուցողական քաղաքականությունը»,- գրել է Հաջիևը՝ հավելելով, որ մարդասիրական խնդիրները «դիտավորյալ կերպով որպես զենք օգտագործելը անհեռանկար ռազմավարություն է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
We continue to engage with @ICRC to ensure the soonest and simultaneous opening of Agdam-Khankandi and Lachin-Khankandi roads for ICRC convoyed trucks as agreed in the telephone conversation between @presidentaz and @SecBlinken on September 1st.
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) September 13, 2023
12 calendar days have passed…