ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության հանցագործությունների դեպքերի քննության ընդհանուր քրեական շարժընթացը։
Ըստ այդմ՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1051 քրեական վարույթ:
Դրանցից 140-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 144 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, ևս 2 վարույթ ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 222 քրեական վարույթ կարճվել է, որից 172-ը` ռեաբիլիտացնող, իսկ 50-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 83-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 7 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 76-ը միացվել է, 521 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:
Դատարան ուղարկված վարույթներից 2-ը քննվել են սպանության, 3-ը՝ սպանության փորձի, 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 2-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 11-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 116-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Կարդացեք նաև
Դատարան ուղարկված վարույթներով 144 մեղադրյալից 110-ը հանդիսացել են կին/ամուսին, 20-ը՝ ծնող/տատ ու պապ, 5-ը՝ քույր/եղբայր, 9-ը՝ զավակ/թոռ:
Դատարան ուղարկված վարույթներով 152 տուժողից 14-ը եղել են մինչև 12, 4-ը՝ 12-14, 4-ը՝ 14-18, 130-ը՝ 18-ից բարձր տարեկան:
Կարճված վարույթներով 59 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: 59 անձից 52-ը հանդիսացել են կին/ամուսին, 4-ը՝ ծնող/տատ ու պապ, 1-ը՝ քույր/եղբայր, 2-ը՝ զավակ/թոռ:
Կարճված վարույթներով 221 տուժողից 4-ը եղել են մինչև 12, 6-ը՝ 12-14, 6-ը՝ 14-18, 205-ը՝ 18-ից բարձր տարեկան:
ՀՀ քննչական կոմիտե