Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք հուսով ենք, որ երեւանցիները մեզ կտան բացարձակ վստահության իրենց քվեն»․ Տիգրան Ավինյան

Սեպտեմբեր 13,2023 16:43

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ընտրություններում ինչպե՞ս է գնահատում իր շանսերը։ «Ես կարծում եմ՝ առհասարակ սա շատ անշնորհակալ խոսակցություն է, իրականում մենք ընդամենն արձանագրում ենք այն, ինչ ժողովուրդը որոշում է ընտրություններով։ Եվ այն, ինչ կորոշի ժողովուրդը․․․ Մենք հուսով ենք, որ երեւանցիները մեզ կտան բացարձակ վստահության իրենց քվեն, որպեսզի մենք իրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել ենք, որոնք սկսել ենք»,- ասաց Ավինյանը։

Նա անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանմանը, թե ինչու խորհրդարանական ընտրությունների ժամանակ Տիգրան Ավինյանը չի աջակցել ՔՊ-ին։ Նա ասաց, որ այդ շրջանում շարունակել է իր թիմի կողքին լինել, բայց այլ ձեւաչափով։ «Պարզապես մեր ներսի ներքին ժողովրդավարությունը եւ մեր բաց ու ազնիվ խոսակցությունը գնահատում ենք շատ բարձր։ Եվ նույնիսկ բաց ու թափանցիկ ենք այդ տեսանկյունից, այսինքն՝ կոծկելու որեւէ խնդիր չունենք։ Հետեւապես, այն, ինչ եղել է, բացահայտ է եղել, դրա մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք բաց»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ նա մասնավորապես դեմ է եղել ցուցակում Խաչատուր Սուքիասյանի եւ Գուրգեն Արսենյանի ներկայացվածությանը։

Անդրադառնալով իր՝ ավելի վաղ արած այն հայտարարությանը, որ նոյեմբերի 9-ին հեղաշրջման փորձեր է կանխել, Ավինյանն ասաց․ «Հեղաշրջումը դա ուժի կիրառմամբ իշխանության զավթման փորձերն են։ Դրանք խուլիգանական խմբերն էին, ովքեր իրենց պատասխանը ստացան այդ օրերին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930