Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3-րդ հասցեում գործող 139 դպրոցում հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Ոստիկաններն ու պարեկները դպրոցից տարհանել են աշակերտներին, իսկ փրկարարներն էլ փոխտնօրենի աշխատասենյակում՝ պահարանի մեջ, հայտնաբերել են հակատանկային ական և ապակե տարրայի մեջ մոտ 200 գրամ սնդիկ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ հանգամանքներում են նշված իրերը հայտնվել փոխտնօրենի աշխատասենյակում։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։