Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան խորհրդական Չեն Մինին։
Քանի որ սա դեսպանատան խորհրդականի առաջին այցն էր Տավուշի մարզ, մարզպետի տեղակալը նախ համառոտ տեղեկատվություն է ներկայացրել մարզի վերաբերյալ, այնուհետև անդրադարձել մարզի տնտեսական ներուժին, իրականացվող ծրագրերին ու տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Չեն Մինը նշել է, որ Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերը հազարամյակների պատմություն ունեն, և որ հնագույն ժամանակներից Մետաքսի ճանապարհը Չինաստանը կապում էր Հայաստանի հետ։ Այսօր արդեն Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվում: Նշվել է, որ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետաքրքիր հնարավորություններ կան։
Հանդիպման ընթացքում առաջարկվել է նաև բարեկամական համագործակցություն ստեղծել Տավուշի մարզի և Չինաստանի որևէ մարզի կամ քաղաքի միջև։
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ