Սեպտեմբերի 12-ին Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հյուրընկալեց «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ղեկավար մարմնի անդամներին ղեկավարությամբ ՝ Քերոլայն Քոքսի։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացրեց համայնքի ընդհանուր իրավիճակը, սոցիալական մարտահրավերներն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև 2020 թվականի 44 օրյա պատերազմի, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի և 2023 թվականի մարտին տեղի ունեցած գործողությունների արդյունքում համայնքի կրած վնասներն ու հետևանքները մեղմելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումների և ծրագրերի ցանկը։
Քերոլայն Քոքսը և կազմակերպության անդամները պատրաստակամություն հայտնեցին բարձրացված հարցերի շուրջ ցուցաբերել նախաձեռնողականություն և հետևողականություն նշված բոլոր ուղղություններում համայնքին աջակցություն ցուցաբերելու և օժանդակելու։
Տեղի համայնքապետարան