Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին, անդրադառնալով տարածաշրջանում լարվածությանը, հայտարարել է. «Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն: Գործընթացը, որին մենք հետևում ենք, ցույց է տալիս, որ առանձնահատուկ բան տեղի չի ունենալու: Տարածաշրջանում պատերազմ չի լինելու»:
🔹Անդրադառնալով Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստին, նա նշել է. «Այդ հանձնաժողովին քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր: Մենք երկու երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ էլ սերտ հարաբերություններ ունենք, և երկուսն էլ մեզ համար կարևոր են: Երկու երկրների հետ փոխգործակցությունն էլ շարունակելու ենք»:
🔹Անդրադառնալով երկրի հյուսիս-արևմուտքում զինված ուժերի կենտրոնացման հարցին՝ Աշթիանին նշել է. «Տարվա ընթացքում մենք զորավարժություններ ենք անցկացնում սահմանին: Զորավարժություններն անցկացվում են ըստ պլանի և տեղի են ունենում սահմանամերձ բոլոր շրջաններում։ Դա բնականոն գործընթաց է»:
Կարդացեք նաև