Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համոզված եմ, որ ընտրության ժամանակ աննախադեպ խախտումներ են լինելու». «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ

Սեպտեմբեր 13,2023 13:48

Aravot.am-ը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչ արձանագրումներ են արել քարոզարշավի ավարտին եւ ինչ տպավորություններ ստացել քաղաքացիների հետ հանդիպումներից:

«Ամենակարևոր արձանագրումն այն է, որ այն օրակարգը, որ առաջարկվում էր, իրականում բավականին մեծ պահանջարկ ունի, եթե կարելի է այսպես ասել: Այսինքն` մարդկանց խնդիրներն իրականում ամբողջությամբ այլ են, եւ չի եղել այնպիսի մի բակ, որտեղ դա չհաստատվի եւ չապացուցվի:

Երկրորդը, որ մարդկանց մոտ կա բավականին մեծ անվստահություն բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, եւ երրորդը, որ մեզ համար շատ ուրախալի էր, այն է, որ հասարակության մոտ կա ծայրահեղ բացասական վերաբերմունք գործող իշխանության նկատմամբ։ Նույնիսկ երբ բուկլետ էինք տալիս, առաջին հարցը լինում էր՝ դուք ներկաների հետ կապ ունե՞ք: Ասում էինք՝ ոչ, նոր բուկլետը վերցնում էին: Երկրորդ հարցը՝ իսկ նախկինների հետ, ասում էինք՝ չէ, նոր հանգիստ խղճով բուկլետը վերցնում էին: Կատեգորիկ բացասական վերաբերմունք կա իշխող ուժի նկատմամբ: Նաեւ ինչու չէ՝ նաեւ նախկին ղեկավարների նկատմամբ: Մենք չենք կարող վերադառնալ անցյալ ու դառնալ առաքինի »,-ասաց Սուրեն Պետրոսյանը:

Նրա խոսքով. «Իհարկե, դա չի կարելի առավելություն համարել, բայց հենց մարդիկ նոր ուժ են տեսնում, միանգամից ուրախանում էին, եւ կարծես դրա մեջ փորձում եին նոր հնարավորություն, փրկության նոր ճանապարհ փնտրել»:

Քաղաքական ուժերի ցուցակների 2–րդ համարների բանավեճին էլ անդրադարձ եղավ: Հարցրինք՝ դա հնարավորություն տվե՞ց իրենց գաղափարները, տեսակետը հասցնել ընտրողներին: «Կարծում եմ, որպես այդպիսին՝ ոչ, ինչը օրինաչափ է, ձեւաչափն այդքան էլ նման հնարավորություն չէր տալիս, բայց հուսով եմ, որ սեպտեմբերի 14-ին ավելի մեծ հնարավորություն կարող է լինել»,-ասաց Սուրեն Պետրոսյանը:

Պատասխանելով խախտումների մասին մեր հարցին՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը նշեց. «Անհավանական մեծ ծավալի վարչական ռեսուրս է օգտագործվում իշխող ուժի կողմից, ինչը շատ բացասական է, բայց օրինաչափ, դա այն է, ինչ որ կա: Համոզված եմ, որ ընտրության ժամանակ էլ աննախադեպ խախտումներ են լինելու, որովհետեւ իրականում իշխանության ռեյտինգը չափազանց ցածր է ու առանց հսկայական խախտումների հնարավոր չէ հաղթանակ տանել կամ հավաքել բավարար տոկոսներ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930