ՄԱԿ գլխավոր քարտուղարը Բաքվին ու Երևանին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հերթական ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Արցախում նախագահի ընտրությունը:
«Կցանկանայինք հիշեցնել Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք հաստատում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և կոչ ենք անում հարգել այն։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության»,- ասել է Դյուժարիկը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ